<<Վեգարթ>> ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի մասին
11.07.2019
Հայտարարություն
Հայտ չլինելու պատճառով 2019թ-ի հունիսի 27-ին <<Վեգարթ>> ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդը հայտարարվում է չկայացած:
2019թ-ի հուլիսի 26-ին ժամը 16:30-ին <<Վեգարթ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից քաղ. Երևան Արշակունյաց պողոտա 5 հասցեի 311 սենյակում կանցկացվի սեփականության իրավունքով <<Վեգարթ>> ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը հետևյալ լոտերով.
Լոտ 1. Էլ. սարքեր-181 անվանում/2006հատ/, մեկնարկային գինը-91.996 ՀՀ դրամ.
Լոտ 2. Գործիքներ-66 անվանում/311 հատ/, մեկնարկային գինը-22.759 ՀՀ դրամ.
Լոտ 3. Հումք և նյութեր-183 անվանում/91,71 կգ., 504 մետր, 33501 հատ/, մեկնարկային գինը-80.681 ՀՀ դրամ.
Լոտ 4. Սարքերի մասեր-275 անվանում/11958 հատ/, մեկնարկային գինը-124.721 ՀՀ դրամ.
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկի Կապանի մասնաճյուղում <<Վեգարթ>> ՍՊԸ-ի սնանկության 2470805141090010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդ 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի նստավայրի հասցեով` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել կառավարչին` զանգահարել 094 094 554 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղ Կապան, Բաղաբերդի 8/42
Հեռ..` +37494094554
Էլ. փոստ`