Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Այնթապի տեքստիլագործ>> ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով բաց դասական եղանակով աճուրդ

11.07.2019

Հայտատու` <<Այնթապի տեքստիլագործ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.07.2019թ. <<Այնթապի տեքստիլագործ>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
30.07.2019թ. ժամը 17:00-ին ք. Երևան, Արշակունյաց փողոց 5 շենք, թիվ 311 դահլիճում կանցկացվի
<<Այնթապի տեքստիլագործ>> ՍՊԸ-ի սնանկության գործով <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ ` 1 լոտով:
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս համայնքի 2-րդ փող. 1–ին նրբանցք թիվ 5 հասցեում
գտնվող 412,1 քմ(իր նկուղով) մակերեսով բնակելի տուն, որը կառուցված է 1320 քմ
ընդհանուր մակերեսով հողատարածքի վրա: Անշարժ գույքը գտնվում է ապրանքային
լավ վիճակում: Շուկայական մեկնարկային գինը 29 524 500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկա յին գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի 11807021949805 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Նոտարական ձևակերպման , պետ. գրանցման, ինչպես նաև վարձավճարների և հարկերի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել <<Այնթապի տեքստիլագործ>>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին` /091/ 477-822 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +37491477822

Էլ. փոստ`