Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թամարա Մանուչարյանի սնանկության գործով գույքի բաց դֆասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Թամարա Մանուչարյանի սնանկության գործով 12.07.2019թ. ժամը 10:10-ին նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 սենյակ հասցեում 15.08.2019թ. ժամը 10:30-ին տեղի կունենա Թամարա Մանուչարյանի սնանկության գործով §ՎՏԲ-Հայաստան Բանկ¦ ՓԲԸ-ում գրավադրված, Սեյրան Մանուչարյանին սեփականությամբ պատկանող, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Մաշտոցի 44 Ա հասցեում գտնվող անշարժ գույքի հրապարակային սակարկությունը:
Լոտ N 1. ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մաշտոցի փողոց, թիվ 44ա հասցեում գտնվող անշարժ գույք /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 1713181, տրված 16.05.2003թ., շինության ընդհանուր մակերեսը` 124,6 քմ., հողամասի ընդհանուր մակերեսը` 230 քմ., սեփականությամբ պատկանում է Սեյրան Մանուչարյանին: Կադաստրային ծածկագիր` 06-001-82-13, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակություն կամ հողատեսք` բնակելի տան կառուցման և սպասարկման համար, իրավունքի տեսակը` սեփականություն/: Բնակելի տունը մեկ հարկանի է` իր կիսանկուղով: Շինության հիմքը երկաթբետոնե, պատերը քար, կառուցված է 1970-ականներին, մուտքի և ներսի դռները փայտյա են, պատուհանները փայտե, հատակը փայտե, պատերը ներկանյութ, առաստաղը ներկանյութ: Ունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում:
Անշարժ գույքը գրավադրված է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում Թամարա Մանուչարյանի պարտավորությունների դիմաց և լոտի մեկնարկային արժեքն է 2 218 065 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի §Հայէկոնոմբանկ¦ ԲԲԸ-ի հ/հ 163468017419 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Թամարա Մնաուչարյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`