Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՏԱՈՒՐՈՒՍ ԿՈՇԻԿԻ ՖԱԲՐԻԿԱ՚ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.07.2019

Հայտատու` ՙՏԱՈՒՐՈՒՍ ԿՈՇԻԿԻ ՖԱԲՐԻԿԱ՚ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 12-ին ՙՏԱՈՒՐՈՒՍ ԿՈՇԻԿԻ ՖԱԲՐԻԿԱ՚ ԲԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. օգոստոսի 14-ին ժամը 14:00-ին ՙՏԱՈՒՐՈՒՍ ԿՈՇԻԿԻ ՖԱԲՐԻԿԱ՚ ԲԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙՏԱՈՒՐՈՒՍ ԿՈՇԻԿԻ ՖԱԲՐԻԿԱ՚ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող ընդհանուր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 6/վեց/ լոտերից:Լոտ 5.Կաշի կտրող մեքենա/Իտալիա/ - 1 հատ-մեկնարկային գինը` 32.826 ՀՀ դրամ,Լոտ 6.Կոճգամ խփող մեքենա /Sideko 9012/771 /Իտալիա/-1 հատ-մեկնարկային գինը` 65.652 ՀՀ դրամ, Լոտ10.Կպցնող պրես Sideko 9012/790 /Իտալիա/ - 1 հատ-մեկնարկային գինը` 196.956 ՀՀ դրամ,Լոտ11.Կահույք, գրասենյակային սարքավորումներ, գույք-բաղկացած է 13 ենթալոտերց, ընդգրկում է պահարաններ, աթոռներ, գրասեղան, բազկաթոռ, ֆաքս, հեռուստացույց, նկար-մեկնարկային գինը` 23.288 ՀՀ դրամ,Լոտ 12.Պատրաստի արտադրանք- բաղկացած է 10 ենթալոտերից, ընգրկում է կանացի և տղամարդու տարբեր տեսակի կոշիկներ-մեկնարկային գինը` 54.985 ՀՀ դրամ,Լոտ 13. Կոշիկի արտադրության մեջ օգտագործվող նյութեր - բաղկացած է 19 ենթալոտերից - ընդգրկում է կոշիկի ներկ, թել, մեխ, ռետին, ժապավեն, կաղապար, ստիլկա, կրունկներ, սոսինձ, կաշի, պարաֆին, տակացու և արկղներ - մեկնարկային գինը` 2.164.430 ՀՀ դրամ:5,6,10 լոտերի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա:Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի/նախկին ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ/ ՙՏԱՈՒՐՈՒՍ ԿՈՇԻԿԻ ՖԱԲՐԻԿԱ՚ ԲԲԸ-ի սնանկության Հ/Հ 11813000763641 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. օգոստոսի 09-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:





Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`