Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Սահակյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

12.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.07.2019թ-ին հայտարարված Կարեն Սահակյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 30.08.2019թ-ին ժամը 10:00-ին Կարեն Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք. Վեդի, Արարատյան 55 հասցեի նստավայրում կանցկացվի Կարեն Սահակյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 163.5քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի՝ տեղակայված 0.1013հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա: Գույքը գտնվում է Արարատի մարզի Ոսկետափ համայնքի Բաղրամյան 40 հասցեում: Բնակելի տան հիմքը ՝ երկաթբետոն ժապավենային, պատերը՝ տուֆ քարից, ճակատային մասը՝ շուբ տեսակի, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, տանիքը՝ ասբոշիֆեր, մուտքի և ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա միափեղկանի: Բնակելի տան 2-րդ հարկում առկա է նավես՝ 62.2 քմ: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գայանե Վահանի և Կարեն, Շուշանիկ և Աղասի Աշոտի Սահակյաններին /սեփ. իրավ. վկայական 2509765, տրվ. 25.08.2009թ/ և Կարեն Սահակյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 6.095.250 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով թիվ 2477601142120010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Վեդի, Արարատյան 55 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և տեղափոխվել՝ ադ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս 3 օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`