Թիվ ԵԴ/7244/02/19 քաղաքացիական գործով պատասխանող՝ Սեդրակ Հարությունյանին ուղղված դատական ծանուցագիր
12.07.2019
Հրավիրվում եք, ըստ հայցի՝ Գագիկ Հարությունյանի ընդդեմ Սեդրակ Հարությունյանի և Գալյա Քյուրքչյանի` բնակարանի բաժնեմասի ներքին առուվաճառքի վերաբերյալ գրավոր գործարքը վավեր ճանաչելու և այդ բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող կողմ, 2019 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 11։20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք․Երևան, Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-287-100
Էլ. փոստ`