Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչիկ Ահագինյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.07.2019

Հայտատու` Խաչիկ Ահագինյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 28-ին Խաչիկ Ահագինյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. հուլիսի 30-ին, ժամը 12:00-ին Խաչիկ Ահագինյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Խաչիկ Ահագինյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով, մեկ լոտով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Արհեստավորների փողոց, 101/3 հասցեում գտնվող անշարժ գույք /հիմք՝ 14.05.2010թ. տրված թիվ 2788592 սեփականության իրավունքի վկայական/::
Լոտի մեկնարկային գինը կազմում է 19.387.755 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Խաչիկ Ահագինյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220530284086000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.098 566 547/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28 փ., 23 տուն

Հեռ..` +374 98 56 65 47

Էլ. փոստ`