Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Ավետիսյանի գույքի և նրա պարտավորությունների համար գրավադրված երրորդ անձանց գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.07.2019

Հայտատու` Վարդան Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 09-ին Վարդան Ավետիսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. օգոստոսի 20-ին, ժամը 12:30-ին Վարդան Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 , 311 սենյակ հասցեում կանցկացվի Վարդան Ավետիսյանի գույքի և նրա պարտավորությունների համար գրավադրված երրորդ անձանց գույքերի աճուրդը բաց դասական եղանակով, 9 լոտերով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1- ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի 3-րդ փ. թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույք:Բնակելի տան նկարագիրը՝ 131.0 քմ քարե 1 հարկանի նկուղային հարկով, մուտքի դուռը՝ երկաթյա, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ մանրահատակ, պատերը՝ պատեքս տեսակի ներկով հարդարված, պատերը և հատակը սալիկապատ: Լոտի մեկնարկային գինը կազմում է 4.149.274 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի 1-ին փ. թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույք:Բնակելի տան նկարագիրը՝ 283 քմ քարե 2 հարկանի կիսանկուղային հարկով, մուտքի դուռը՝ երկաթյա, ներքին դռները՝ փայտյա լավ որակի, պատուհանները՝ մետաղապլաստե, 1-ին հարկի հատակը՝ մանրահատակ լավ որակի, 2-րդ հարկի հատակը՝ մանրահատակ, պատերը գաջված, երկու սանհանգույցների պատերը և հատակը ցեմենտ-ավազով սվաղված են, առկա են պտղատու ծառեր, պարիսպ՝ 10քմ::
Լոտի մեկնարկային գինը կազմում է 18.584.562 ՀՀ դրամ:
Լոտ 3- ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի 1-ին փ. թիվ 29 հասցեում գտնվող անշարժ գույք:Բնակելի տան նկարագիրը՝ 312.6 քմ քարե 1 հարկանի կիսանկուղային հարկով, մուտքի դուռը՝ երկաթյա, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, 1-ին և 2-րդ հարկի հատակը՝ փայտյա, պատերը՝ սոսնձաներկ, հին վերանորոգում, սանհանգույցի պատերը և հատակը կերամիկական սալիկներ, առկա են պտղատու ծառեր, ունի 34.8 քմ ավտոտնակ, 25.2 քմ գոմ և 16.7 քմ ծածկ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 8.251.475 ՀՀ դրամ:
Լոտ 4- ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Օհանավան համայնքում գտնվող 0.462 հա մակերեսով գյուղնշանակության պտղատու այգի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.945.625 ՀՀ դրամ:
Լոտ 5- ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի համայնքում գտնվող 0.44 հա մակերեսով գյուղնշանակության վարելահող:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 888.058 ՀՀ դրամ:
Լոտ 6- ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի համայնքում գտնվող 0.193 հա մակերեսով գյուղնշանակության պտղատու այգի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 787.316 ՀՀ դրամ:
Լոտ 7-Ավտոմեքենա <<Մերսեդես-Բենց Ե 230>> մակնիշի 1997թ. արտադրության, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, VIN-WDB2100371A368640, 85 ՕP 005 պետհամարանիշի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 776.507 ՀՀ դրամ:
Լոտ 8-Բեռնատար <<ԿԱՄԱԶ 5320>> մակնիշի 1987թ. արտադրության, թափքի տեսակը՝ բեռնատար ֆուրգոն, գույնը՝ կապույտ, VIN-XTC532000H0282456, 21 ԼՏ 103 պետհամարանիշի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.150.639 ՀՀ դրամ:
Լոտ 9-Բեռնատար <<ԿԱՄԱԶ 55111>> մակնիշի 1990թ. արտադրության, թափքի տեսակը՝ ինքնաթափ, գույնը՝ նարնջագույն, 21 ՕՕ 573 պետհամարանիշի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.499.316 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Վարդան Ավետիսյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220531818387000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.098 566 547/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28 փ., 23 տուն

Հեռ..` +374 98 56 65 47

Էլ. փոստ`