Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ-վաճառքի մասին

12.07.2019

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սևանի համայնքապետարանը 2019թ. օգոստոսի 12-ին ժ 12:00-ին Սևանի համայնքապետարանի թիվ 10 աշխատասենյակում անցկացնում է աճուրդ:
ԼՈՏ-1 Աճուրդ Ծածկագիր 05-004-0002-0161
ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 1/6 հասցեում գտնվող, բնակելի կառուցապատման նպատակով, 36.85քմ մակերեսով հողատարածք, 1քմ-621դրամ մեկնարկային գնով: Հողատարածքին կից առկա են ինժեներական կոմունիկացիոն համակարգեր: Հողամասի նկատմամբ սերվիտուտով սահմանափակումներ չկան:
Աճուրդի մասնակցության վճարը 3000դրամ, կանխավճար 1150 դրամ:
Աճուրդի հայտերն ընդունվում են մինչև 2019թ. օգոստոսի 08-ը ներառյալ ժ 18:00-ն:
Աճուրդի պայմաններին, ճարտարապետահատակագծային առաջադրանքին, հողամասի հատակագիծ սխեմային ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սևանի համայնքապետարան: Հեռ. 0261-4-00-07

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 164

Հեռ..` +374 261 4 00 01

Վեբ կայք` www.sevancity.am

Էլ. փոստ`