Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչիկ Արսենյանին պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.07.2019

Հայտատու` Խաչիկ Արսենյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 26-ին Խաչիկ Արսենյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. հուլիսի 29-ին, ժամը 14:00-ին Խաչիկ Արսենյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Խաչիկ Արսենյանին պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1-ՀՀ Արարատի մարզ, գ. Բաղրամյան, Չարենցի փ. Թիվ 37 հասցեւոմ գտնվող անշարժ գույքը: Անշարժ գույքի նկարագիրը՝ 1 հարկանի քարե շենք, ընդհանուր մակերեսը՝ 1200քմ, ճակատային մասը՝ մոտ 20,0մ, օգտագործման նպատակը՝ բնակելի տուն, ընդհանուր մակերեսը՝ 136,8քմ առկա է ավտոկայանատեղի, հարթակ և պատշգամբ, մուտքի դուռը՝ մետաղական, փայտե, նեքին դռները՝ փայտյա, եվրո, պատուհանները՝ եվրո, փայտյա, հատակը՝ տախտակ, բետոնածածկ, պատերը՝ ջրաէմուլսիոն լուծույթով հարդարված, էլ. հոսանքով, գազով, խմելու ջրով ապահոված է: Սանհանգույցը բակում՝ բետոնածածկ, ներքին՝ պատերը թեթև կոնստրուկցիա:: Հողամասը գտնվում է բարեկարգ վիճակում, առկա են պտղատու ծառեր:
Լոտի մեկնարկային գինը 5.522.369 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Խաչիկ Արսենյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220531817900000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.098 566 547/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28 փ., 23 տուն

Հեռ..` +374 98 56 65 47

Էլ. փոստ`