Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակոբ Հակոբյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

12.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ-ին օգոստոսի 2-ին ժամը 12:30-ին Հակոբ Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Հակոբ Հակոբյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 2 լոտով.
ԼՈՏ-1. 101.3.0քմ մակերեսով մեկ հարկանի նկուղային հարկով բնակելի տուն՝կառուցված 0.148 հա բնակելի կառուցապատման հողամասի վրա, գտնվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքում: Հողամասում առկա են օժանդակ շինություններ՝ խոհանոց՝ 14.2քմ, լողարան՝ 7.4քմ, զուգարան՝ 1.4քմ, ավտոտնակ՝ 34.7քմ մակերեսներով, 3 հատ ծածկ՝ 58.4քմ, 22.0 քմ և 56.4 քմ մակերեսներով, 2 հատ ջերմոց՝ 428.1 քմ և 457.6 քմ մակերեսներով: Բնակելի տան պատերը՝տուֆ քար, շենքի հիմքը՝ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ե/բ միաձույլ, տանիքը՝պրոֆիլավոր թիթեղ, մուտքի դուռը , ներքին դռները և պատուհանները՝փայտյա, հատակը՝մի մասը սալիկապատ և փայտյա: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Անժիկ Հակոբյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0264471, տրված 27.11.2000թ/ և Հակոբ Հակոբյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝36.100.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. «BMW 525 i» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը` 77 MA 772, տարեթիվը՝1995թ., նույնականացման համարը՝WBAHD51070BG72743, թափքի տեսակը՝սեդան, գույնը՝մուգ կապույտ մետալիկ, գտնվում է բավարար աշխատանքային վիճակում: Ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Հակոբ Հակոբյանին /տեխ.անձնագիր HB366918, տրված 12.08.2014թ/: Մեկնարկային գինը՝ 860.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվենª
• ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Հակոբ Հակոբյանի սնանկության գործով 2477603280850450 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախապես նախատեսված և հայտարարված օրը կարող է փոխվել և փոփոխվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` աշխատանքային օրերին ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`