Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

12.07.2019

Հայտատու` «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի `սնանկության գործով կառավարիչ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.07.2019 ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող. 5, 311 դահլիճ հասցեում կկայանա սնանկ ճանաչված «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառք, 1 առանձին լոտով:
Լոտ 1. «ՍԱՎԿԱ» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Վանաձոր, Բոլոր Քարի փողոց (սեփականության վկայական՝ 1095212, տրված՝ 17.11.2004թ.)անշարժ գույք, մեկնարկային գինը 665,000 ՀՀ դրամ:
Հողամասի կադատրային արժեքը 4,442,420 ՀՀ դրամ վճարված չէ, այն պետք է վճարվի գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003034260000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու կամ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`