Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Հարությունյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

13.07.2019

Հայտատու` Սամվել Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 29-ին ժամը 16:00-ին Սամվել Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46ա շենք, N11 հասցեում կանցկացվի Սամվել Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 - <> մակնիշի, 26LU488 հաշվառման համարանիշի ավտոմեքենան /տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, շարժիչի հզորությունը՝ 103/141, թողարկման ամսաթիվը՝ 1997թ., հաշվառման ամսաթիվը՝ 30.03.2011թ., խոտանման ցուցանիշը՝ գործող, վառելիքի տեսակը՝ petrol, VIN - 4GDDU03A6VD147105/, մեկնարկային գինը՝ 208.490 ՀՀ դրամ:

Գույքի վաճառքի, գրանցման հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Սամվել Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150009877567554, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը կարող են այցելել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայր /ք.Գյումրի, Անկախության հր. 7/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`