Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ծովահակ>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող՝ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին:

13.07.2019

Հայտատու` <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի հուլիսի 3-ին ժամը 13.00-ին <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով
կազմակերպված գույքերի աճուրդը կայացել է մասնակի՝ միայն Լոտ 1-ի մասով, իսկ Լոտ 2-ի
մասով աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի օգոստոսի 6-ին ժամը 13.00-ին <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ
Ա. Փարսադանյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի
<<Ծովահակ>> ՍՊԸ պարտավորությունների դիմաց գրավադրված, գույքի բաց դասական եղանակով աճուրդ:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը, այն է`
Լոտ 2. Արտուշ Բենիամինի Թումանյանին սեփականության իրավունքով պատկանող <<ՊրոԿրեդիտ
Բանկ>> ՓԲԸ /իրավահաջորդ` <<Ինեկոբանկ>> ՓԲԸ/ գրավադրված` ՀՀ, Արմավիրի մարզ, ք.
Արմավիր, Հանրապետության փողոց, թիվ 6 վարչական շենք և տարածք հասցեում գտնվող
հասարակական նշանակության անշարժ գույք, երկու հարկանի շենքի առաջին հարկ, շենքի հիմքը`
միաձույլ երկաթբետոնե, դռները և պատուհանները` Եվրո, հատակը կերամիկական սալիկ,
ավտոկայանատեղիի առկայությունը կամ հնարավորությունը` բավարար, ներքին հարդարանքը` լավ,
ընդհանուր մակերեսը` 65,5 քմ, մեկնարկային գինը` 6 629 196 ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի
պատճենը, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական
գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճորի
վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի
մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով
<<Արարատբանկ>> ԲԲԸ-ում <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով բացված թիվ
1510045894620100 հատուկ հաշվին` մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում,
ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության
դատարանի Կենտրոնական նստավայրում /հասցե` ք. Երևան, Օտյան 53/2 /: Աճուրդի հաղթող մասնակից
է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները
կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ա. Փարսադանյանին` 091-49-40-59 հեռախոսահամարով:
Հասցե` ք.Երեւան, Վ. Համբարձումյան 8-11
Հեռ..` +374 91 494059
Էլ. փոստ` artshes9@gmail.com

Հասցե` ք.Երեւան, Վ. Համբարձումյան 8-11

Հեռ..` +374 91 494059

Էլ. փոստ`