Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Հակոբի Գեղամյանի ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.07.2019

Հայտատու` Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արմեն Հակոբի Գեղամյանի վարկային պարտավորությունների դիմաց իր և երրորդ անձի կողմից «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի 12.07.2019թվականի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Հաջորդ կրկնաճուրդը հրապարակային սակարկությունների միջոցով կկայանա 30.07.2019թ-ին ժամը 14:00-ին, ՝ ք.Երևան,Արշակունյանց պող. սենյակ 312 հասցեում, մեկ լոտով:
Լոտ1. ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Տիչինայի փողոց, թիվ 105 հասցեում գտնվող բնակելի տուն, ընդհանուր մակերեսը 103,3 քմ, հողամասի մակերեսը 290,6քմ, մեկ հարկանի, հարդարանքը լավ վիճակում: Մեկնարկային գինը 14.376.200 ՀՀ դրամ: Տունը ծանրաբեռնված է բնակիչներով:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում բացված 220250494899000 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`