Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Ժորայի Շամիրյանի պարտավորությունների դիմաց գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.07.2019

Հայտատու` Աշոտ Ժորայի Շամիրյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աշոտ Ժորայի Շամիրյանի սնանկության գործով անշարժ գույքի 12.07.2019թ. նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 14.07.2019թ-ին ժամը 13:00-ին ՝ք.Երևան,Արշակունյանց պող. 5. 312 սենյակ հասցեում հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի Աշոտ Ժորայի Շամիրյանի պարտավորությունների դիմաց «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված Ժորժիկ Շամիրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը ՝
Լոտ 1. ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի, Վ. Պետրոսյան 25 հասցեում գտնվող երկու հարկանի բնակելի տուն` 271,8 քմ ընդհանուր մակերեսով, պարիսպը`12 քմ, ընդհանուր մակերեսով, հնոցը` 4,6քմ ընդհանուր մակերեսով, ավտոտնակը`24,1 ընդհանուր մակերեսով, խանութը` 49,4 քմ ընդհանուր մակերեսով և հողամասը`590 քմ. ընդհանուր մակերեսով: Մեկնարկային գինը՝ 14.643.900 (տասնչորս միլիոն վեց հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
Բնակելի տունն ունի վերանորոգման կարիք:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ը, Աշտարակի մասնաճյուղում բացված 2470703363230000 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում՝ ք.Երևան,Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`