Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վանանդ Կաթ ՍՊԸ-ի սնակության գործով գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Վանանդ Կաթ ՍՊԸ-ի սնակության գործով 10.07.2019թ. ժամև 11:00-ին նշանակվեծ աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը տեղի կունենան 15.08.2019թ. ժամը 10:40-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում: Աճուրդի է հանվում Վանանդ Կաթ ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց Արդշինբանկ ՓԲԸ-ում գրավադրված, <Հայրենիք> Ա/Կ-ին սեփականությամբ պատկանող ք. Երևան, Արշակունյաց 38 հասցեում գտնվող կինոթատրոնը:
Լոտ N 1. ք. Երևան, Արշակունյաց պողոտա 38 հասցեում գտնվող կինոթատրոն: Շինությունը 3 հարկանի է, հողամասի մակերեսն է` 0,09384 հա., շինության ընդհանուր մակերեսը` 1513,7 քմ., տեսակը` կինոթատրոն, նպատակային նշանակությունը` հասարակական:
Հողի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04/10/2005թ. N 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պայմանով` գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում, որը գնահատման ամսաթվի դրությամբ կազմում է` 10 050 264 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը սեփականությամբ պատկանում է Հայրենիք Ա/Կ-ին և գրավադրված է Արդշինբանկ ՓԲԸ-ում Վանանդ Կաթ ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Գույքի շուկայական արժեքը համաձայն Էյ Էյ Էս Ըքաունթինգ ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության կազմում է 442 080 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող անդորագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի <Հայէկոնոմբանկ> ՓԲԸ-ի հ/հ 163468019456 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Վանանդ Կաթ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`