Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմենակ Արտյոմի Գաբուզյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

15.07.2019

Հայտատու` Արմենակ Արտյոմի Գաբուզյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ-ի օգոստոսի 01-ին ժամը 10-30-ին Արմենակ Արտյոմի Գաբուզյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արմենակ Արտյոմի Գաբուզյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդ վաճառքը` բաց դասաական եղանակով, մեկ լոտով:

Լոտ 2. Արմենակ Արտյոմի Գաբուզյանին սեփականության իրավունքով պատկանող MITSUBISHI PAJERO V6 24 US 499 պետ.համարանիշի, մարդատար ավտեմեքենա` (ավտոմեքենան արտադրված է 2004թ-ին, վազքը կազմում է 365 000 կմ., առջևից և հետևից վթարված է , առջևի կախոցը ամբողջությամբ ենթակա է կապիտալ վերանորոգման, շարժիչը և ավտոմատ փոխանցման տուփը ունեն վերանորոգման կարիք , սրահը գտնվում է անմխիթար վիճակում` նստատեղերի որոշակի հատվածները պատռտված են, անվահենքերը դեֆորմացված, անվադողերը հնամաշ, էլեկտրոհամակարգը չի գործում, թափքը մասնակի ենթարկված է կոռոզիայի ): Լոտ 2-ի մեկնարկային գինը 1539 000 / մեկ միլիոն հինգ հարյուր երեսունիննը հազար / ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկ ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված Արմենակ Գաբուզյանի սնանկության հատուկ հաշվարկային հաշվին` 2473604003750000, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը` գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ամեն օր (բացի կիրակի) ժամը 12-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Արշակունյաց պող. 67 հասցեում են ամեն օր ժամը 12-ից մինչև 16-00-ը`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Եղիշե Թադևոսյան, 12/5 շենք, 27 բն.

Հեռ..` +374 94 403156

Էլ. փոստ`