Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.07.2019

Հայտատու` «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2019թ. հուլիսի 31-ին, ժամը 17:00-ին «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ. Ասատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով ` Լոտ 1։ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց 70/22 հասցեի անշարժ գույք։ Սեփականության վկայական՝ 01062012-01-0580։ Հողամասի բնութագրեր։ կադաստրային ծածկագիր՝ 01-011-0393-0088, մակերեսի չափը՝ 0.59077հա, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակություն, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արդյունաբերական օբյեկտների, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականությունը։ Շինությունների բնութագրեր։ կադաստրային ծածկագիր՝ 01-011-0393-0088-001-000, մակերեսի չափը՝ 2472 քմ, նպատակային նշանակությունը՝ արտադրական, տեսակը՝ էլեկտրական հոսանքի ձևափոխման կայան, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականությունը։ Լոտի մեկնարկային գինը կազմում է 49.896.405 ՀՀ դրամ: Լոտ 7։ ՀՀ, Արարատի մարզ, գ. Ազատաշեն՝ շինություններ և տնամերձ հողամաս։ Սեփականության վկայական՝ 0178872։ Հողամասի տվյալներ։ Կադաստրային համարը՝ 03-006-016-005, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, հողամասի չափը՝ 0.079հա, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն։ Շինության տվյալներ։ 1. Կադաստրային համար՝ 016-005-001, օգտագործման նպատակ՝ հիմք, մակերես՝ 211.2քմ, իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն։ 2. Կադաստրային համար՝ 016-005-002, օգտագործման նպատակ՝ ջերմոց, մակերես՝ 420.6քմ, իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն։ Լոտի մեկնարկային գինը կազմում է 11.744.846 ՀՀ դրամ: Լոտ 8։ՀՀ, Արարատի մրազ, Ազատաշեն գյուղ, 11-րդ փողոց, թիվ 4 հասցեի անշարժ գույք։ Սեփականության վկայական՝ 2790088։ Հողամասի տվյալներ։ կադաստրային ծածկագիր՝ 03-006-018-010, մակերեսի չափը՝ 0.10 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատում, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականությունը։ Շենքի տվյալներ ։ կադաստրային ծածկագիր՝ 018-010-001, մակերեսի չափը՝ 2530քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակելի տուն, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականությունը։ Լոտի մեկնարկային գինըկազմում է 19.486.170 ՀՀ դրամ: Լոտ 9։ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, Շահումյան փող. 8շ., թիվ 36 հասցեի անշարժ գույք։ Սեփականության վկայական՝ 12092012-10-0023։ Շինության բնութագիրը։ կադաստրային ծածկագիր՝ 10-003-0011-0082-062-036, մակերեսի չափը՝ 153.1քմ, նպատակային նշանակությունը՝ հասրակական, տեսակը՝ տարածք, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականությունը։ Լոտի մեկնարկային գինըկազմում է 23.553.990 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձ իդեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանակ անանձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին՝ 220098530730000 մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալհղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9 Լոտերը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ 094 187008, նաև Viber):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008