Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/4081/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

15.07.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/4081/02/18
<<04>> հուլիսի 2019 թվական

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով պատասխանող
<<Ալեքպոլ>> ՍՊԸ-ին
(հասցե՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ, 1 փակուղի, 5ա շ., 32 բն.)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 08.11.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ընդդեմ <<Ալեքպոլ>> ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/4081/02/18 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ: Որոշումը ուղարկվել է պատասխանողին՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ, 1 փակուղի, 5ա շ., 32 բն. հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<տեղափոխված>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 04.07.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 04.07.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):



Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`