Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Զալիկոյի Մարգարյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

15.07.2019

Հայտատու` Արմեն Զալիկոյի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. օգոստոսի 1-ին ժամը 12:00-ին Արմեն Զալիկոյի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Արմեն Զալիկոյի Մարգարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում և <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ում պարտապանի և երրորդ անձանց կողմից գրավադրված անշարժ գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 6 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Արագածոտնի մարզ, Օհանավան համայնք 1-ին փողոց թիվ 40 հասցեում գտնվող բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 1400 քմ, շենքի մակերեսը՝ 236,6 քմ, հարկայնությունը՝ նկուղ և 2 հարկ, մառան՝ 59.1քմ, ծածկոց՝ 59.1քմ, թոնրատուն՝ 24.0քմ, անասնագոմ՝ 30.0քմ, տնտ. պահեստ՝ 16.8քմ, սեփ. վկայական՝ թիվ 0214269, տրված՝ 21.08.2000թ.), մեկնարկային գինը՝ 19.080.000 ՀՀ դրամ,
Լոտ 2 - ՀՀ Արագածոտնի մարզի, Օհանավան համայնք 13-ին փողոց թիվ 16 հասցեում գտնվող 02-112-0084-0004 ծածկագիրը կրող 0.12 հա մակերեսով հողամաս (սեփ. վկայական՝ թիվ 0151686, տրված՝ 30.03.2011թ.), մեկնարկային գինը՝ 2.430.000 ՀՀ դրամ,
Լոտ 3 - ՀՀ Արագածոտնի մարզ, Օհանավան համայնքում գտնվող 02-112-0193-0006 ծածկագիրը կրող 0.18238 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկայական՝ թիվ 04072013-02-0032, տրված՝ 04.07.2013թ.), մեկնարկային գինը՝ 3.591.000 ՀՀ դրամ,
Լոտ 4 - ՀՀ Արագածոտնի մարզ, Օհանավան համայնքում գտնվող 02-112-0193-0008 ծածկագիրը կրող 0.1934 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկայական՝ թիվ 04072013-02-0018, տրված՝ 04.07.2013թ.), մեկնարկային գինը՝ 3.780.000 ՀՀ դրամ,
Լոտ 5 - ՀՀ Արագածոտնի մարզ, Օհանավան համայնքում գտնվող 02-112-0116-0003 ծածկագիրը կրող 0.19 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկայական՝ թիվ 1661099, տրված՝ 15.08.2003թ.), մեկնարկային գինը՝ 2.430.000 ՀՀ դրամ,
Լոտ 6 - ՀՀ Արագածոտնի մարզ, Օհանավան համայնքում գտնվող 02-112-0116-0006 ծածկագիրը կրող 0.25 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկայական՝ թիվ 04072013-02-0012, տրված՝ 04.07.2013թ.), մեկնարկային գինը՝ 4.788.000 ՀՀ դրամ:

Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Արմեն Զալիկոյի Մարգարյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150009997937958, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`