Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դավիթ Մուրադյանին պատկանող գույքի աճուրդ վաճաքի կազմակերպան և անցկացման մասին:

15.07.2019

Հայտատու` Դավիթ Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2019թ. հուլիսի 15-ին հայտարարված Դավիթ Մուրադյանի գույքի աճուրդը չի կայացել: 30.07.2019թ. ժամը 14:00-ին ք. Երևան, Արշակունյաց պող. 5, թիվ 311 սենյակ հասցեում, Դավիթ Մուրադյանի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի թիվ ԵԱԴԴ/0128/04/16 վճռով սնանկ ճանաչված Դավիթ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առաջին աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, մեկ առանձին լոտով:
Լոտ-1 ՙBMW 730 I՚ մակնիշի, 1996թ. արտադրության, 33 DO 960 հաշվառման համարանիշի, WBAGF210X0DF78039 նույնականացման համարով ավտոմեքենա, մեկնարկային գինը՝ 112.500,0ՀՀդրամ: Ավտոմեքենան բացի իրանից/կուզով/ չունի այլ մասեր : Աճուրդին մասնակցելու համար ՀՀ սնանկության դատարան հայտին կից պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «Արդշինբանկ»ՓԲԸ բացված թիվ 2480101029080000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան/ հասցեն՝ Երևան, օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Դավիթ Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանին հեռ. 091-41 99 06

Հասցե` Ք.Երևան, Սիմոն Վրացյան 84/1շ., բն.39

Հեռ..` +37591419906

Էլ. փոստ`