Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/1402/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

15.07.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/1402/02/19 քաղաքացիական գործով պատասխանող՝
Պատասխանող՝ Արտուշ Գուրգենի Աբրահամյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ,գ.Գետազատ, Պ.Սևակի փ., տուն 8

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (դատավոր Ս.Մատինյան) 05.06.2019թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ՙՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ՚ Ապահովագրական ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Արտուշ Գուրգենի Աբրահամյանի, Գուրգեն Արտուշի Աբրահամյանի, Անժիկ Զավենի Թորոսյանի, Սարգիս Գուրգենի Աբրահամյանի, Հռիփսիմե Գուրգենի Աբրահամյանի՝ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ,գ.Գետազատ, Պ.Սևակի փ., տուն 8 հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան ՝ ՙայլ՚նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան


Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`