Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աննա Վահանի Յուզբաշյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.07.2019

Հայտատու` Աննա Վահանի Յուզբաշյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

09.08.2019թ-ին, ժամը 12:00-ին Աննա Վահանի Յուզբաշյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Աննա Վահանի Յուզբաշյանին պատկանող, ինչպես նաև երրորդ անձանց պատկանող, որպես Աննա Վահանի Յուզբաշյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը.
Լոտ 1- ՀՀ Տավուշի մարզ, ք. Այրում, Բարեկամության փող., թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույք /42,9 քմ ընդհանուր մակերեսով առևտրային սրահ, 84,5 քմ ընդհանուր մակերեսով հողամաս, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 09032015-11-0006, սեփականության իրավունքով պատկանում է Աննա Վահանի Յուզբաշյանին, գրավադրված է «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում/ - մեկնարկային արժեքը կազմում է 3.346.000 /երեք միլիոն երեք հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2 - ՀՀ Տավուշի մարզ, ք. Այրում, Բարեկամության փող., 13 շ., թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույք /36,34 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 1952062, տրված 30.12.2005թ., համասեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձիք հանդիսացող Երվանդ, Կարեն, Լուսինե Գաբոյաններին և Սիրուշ Եսայանին, որպես Աննա Վահանի Յուզբաշյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված է «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում/ - մեկնարկային արժեքը կազմում է 2.435.000 /երկու միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է բնակիչների վտարման, գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004058721 սնանկության հատուկ հաշվին և աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդի կանոնակարգի համաձայն աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Աննա Վահանի Յուզբաշյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (հեռ. (077) 19-10-76):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`