Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանին և երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող <Ինեկոբանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքերը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

15.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2019 թվականի հուլիսի 11-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 12.10-ին, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, ՀՀ Լոոռւ մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2015 թվականի թիվ ԼԴ4/0021/04/15 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Ա/Ձ Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանին և գրավատու Հայկուշ Տիգրանի Պապանյանին սեփականության իրավունքով պատկանող «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված անշարժ և շարժական գույքերի՝ ք. Վանաձոր, Նարեկացու փողոց թիվ 3/2 հասցեում գտնվող 0.006 հա ընդհանուր մակերեսով հողամասի (սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանին, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1851431, տրված՝ 16.12.2009թ.), ք. Վանաձոր, Բաղրամյան պողոտա թիվ 15/5ա հասցեում գտնվող 193.73 քմ ընդհանուր մակերեսով խանութի եւ 0.012 հա ընդհանուր մակերեսով հողամասի (սեփականության իրավունքով պատկանում է գրավատու Հայկուշ Տիգրանի Պապանյանին, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ թիվ 1891097, տրված՝ 28.11.2011թ.), ք. Վանաձոր, Տարոն-4 թաղամաս, Սեբաստիայի փողոց թիվ 2 հասցեում գտնվող 600 քմ ընդհանուր մակերեսով հողամասի (սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանին, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1900755, տրված՝ 23.09.2008թ.), Mercedes-Benz VITO-112 մակնիշի 31 US 188 պ/հ բեռնատար ավտոմեքենայի (սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանին, թողարկման տարեթիվը՝ 1999թ.) և VAZ 21104-125-51 մակնիշի 33 TO 356 պ/հ ավտոմեքենայի (սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանին, թողարկման տարեթիվը՝ 2006թ.) կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով՝ 5 (հինգ) առանձին լոտերով:
Լոտ -1 Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Նարեկացու փողոց թիվ 3/2 հասցեում գտնվող 0,006 հա ընդհանուր մակերեսով հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1851431, տրված՝ 16.12.2009թ.): Գույքի մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 1.712.421 (մեկ միլիոն յոթ հարյուր տասներկու հազար չորս հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ:
Լոտ -2 Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Բաղրամյան պողոտա թիվ 15/5ա հասցեում գտնվող 193.73 քմ ընդհանուր մակերեսով խանութ (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ թիվ 1891097, տրված՝ 28.11.2011թ.) եւ 0.012 հա ընդհանուր մակերեսով հողամաս (ծածկագիր՝ 06-001-004-108): Գույքի մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 25.946.131 (քսանհինգ միլիոն ինը հարյուր քառասունվեց հազար հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ:
Լոտ -3 Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տարոն-4 թաղամաս, Սեբաստիայի փողոց թիվ 2 հասցեում գտնվող 600 քմ ընդհանուր մակերեսով հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1900755, տրված՝ 23.09.2008թ.): Գույքի մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 3.495.701 (երեք միլիոն չորս հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր մեկ) ՀՀ դրամ:
Լոտ -4 Mercedes-Benz VITO-112 մակնիշի 31 US 188 պ/հ ավտոմեքենա: Գույքի մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 1.452.605 (մեկ միլիոն չորս հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր հինգ) ՀՀ դրամ:
Լոտ -5 VAZ 21104-125-51 մակնիշի 33 TO 356 պ/հ ավտոմեքենա: Գույքի մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 720.398 (յոթ հարյուր քսան հազար երեք հարյուր իննսունութ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898441100 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`