Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/4750/02/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

15.07.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«ՄԱՆՕՍՏ» ՍՊԸ-ին
(ք.Երևան, Սարյան 27 46)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2019 թվականի թիվ ԵԿԴ/4750/02/17 վճռի դեմ ըստ հայցի «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ «ՄԱՆՕՍՏ» ՍՊԸ-ի, երրորդ անձ Մուշեղ Նազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանող «ՄԱՆՕՍՏ» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Սարյան 27 46 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` + 374 10 448-408 (350)

Էլ. փոստ`