Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/13059/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/13059/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Անահիտ Հրաչի Մուրադյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Բանկի, Պատասխանող Անահիտ Հրաչի Մուրադյանի և <<Մոբայլ Սենթր Արթ>> ՍՊԸ-ի միջև 24.01.2018 թվականին կնքվել է թիվ 689557 <<Առուվաճառքի, վարկային և գրավի>> պայմանագրի համաձայն՝ Վարկառուին տրամադրվել է վարկ 200.000 ՀՀ դրամի չափով՝ տարեկան 0 տոկոս տոկոսադրույքով, 1700 ՀՀ դրամ վարկի սպասարկման ամսական վճար վճարելու պայմանով:
Պատասխանողը խախտել է վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները և 16.04.2019 թվականի դրությամբ պարտավորության չվճարված գումարի չափը կազմում է 149.820,6 ՀՀ դրամ գումար:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 881-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածները, պահանջել է Պատասխանող Անահիտ Հրաչի Մուրադյանից բռնագանձել 149.820,6 ՀՀ դրամ գումար, սկսած 25.04.2019 մինչև պարտավորության ամբողջական մարման օրը, բայց ոչ ավել քան 24.02.2020 թվականը հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով և մարման ժամանակացուցով սահմանված 1700 ՀՀ դրամ ամսենամսյա սպասարկման վճարը, սկսած 17.04.2019 թվականից մինչև պարտավորթյան ամբողջական մարման օրը, ժամկետանց վարկի՝ 49.966,4 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.15 տոկոսի չափով տույժ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մուտքագրվել է 03.05.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/13059/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 07.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 17.05.2019 թվականի որոշմամբ <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Հրաչի Մուրադյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 17.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Անահիտ Հրաչի Մուրադյանի կողմից ստացվել է 30.05.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/13059/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Հրաչի Մուրադյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/13059/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 28.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`