Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12215/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/12215/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Թեհմինե Վահագի Ավագյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Բանկի և Պատասխանողի միջև 29.05.2018 թվականին կնքվել է թիվ AP-33/18/209611 վարկային և գրավի պայմանագիր, որով Բանկը Պատասխանողին տրամադրել է 550.000 ՀՀ դրամ գումարի վարկ, հաշվի սպասրկման ամսական վճարով՝ 3.025 ՀՀ դրամ, մինչև 02.06.2021 թվականը մարման ժամկետով:
Պատասխանողը պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, որի հետևանքով Պատասխանողի պարտքի չափը 17.04.2019 թվականի դրությամբ կազմում է 482.578 ՀՀ դրամ գումար:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների, 41 գլխի հոդվածներով պահանջել է Թեհմինե Վահագի Ավագյանից բռնագանձել 482.578 ՀՀ դրամ, որից վարկի պարտը՝ 454.989 ՀՀ դրամ: Սկսած 17.04.2019 թվականից պարտքի՝ 479.581 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկել օրական 0.13 տոկոսի չափով հաշվարկվող տույժի գումարներ մինչև այդ գումարիփաստացի մարումը, բայց ոչ ավել 301 օրից, սկսած 17.04.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի մարումը, բայց ոչ ավել 301 օրից, ամսական 3.025 ՀՀ դրամ, որպես հաշվի սպասարկման ամսական վճար, ինչպես նաև բռնագանձել Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 25.04.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/12215/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 30.04.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 13.05.2019 թվականի որոշմամբ <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Թեհմինե Վահագի Ավագյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 13.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Թեհմինե Վահագի Ավագյանի կողմից ստացվել է 23.05.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատավոր Ս. Երիցյանը 27.06.2019 թվականից մինչև 08.07.2019 թվականը ներառյալ գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/12215/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Թեհմինե Վահագի Ավագյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/12215/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 29.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`