Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Հզոր Արգիշտի>> ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

15.07.2019

Հայտատու` <<Հզոր Արգիշտի>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.07.2019թ. նշանակված <<Հզոր Արգիշտի>> ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 06.08.2019 թվականին ժամը 10:00-ին Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա <<Հզոր Արգիշտի>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների դիաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաաճուրդ 2 առանձին լոտով:
Լոտ N 1. ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Մաշտոցի փ., թիվ 32 հասցեում գտնվող բնակելի տուն – Շինության ընդհանուր մակերեսը՝ 190.3քմ, 1 հարկանի կիսանկուղային հարկով, շինության պատերը՝ քարե, կառուցվել է 1980-ական թ. կեսերին, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստ, հատակաը՝ մասամբ մանրատախտակ, մասամբ կերամիկական սալիկ, պատերն ու առաստաղը՝ ներկանյութ, սանհանգույցը և լոգարանը՝ հին կեռամիկական սալիկներ, ունի գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում: Հողի ընդհանուր մակերեսը 430քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասը ունի ուղղանկյունաձև կտրվածք բարեկարգված չէ, առկա է 28.1քմ մակերեսով ծածք: Առանձնատունը բնակեցված է և հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից: Աճուրդի մեկնարկային գնն է 23 255 100 ՀՀ դրամ:
Լոտ N 6. Ավտոմեքենա FORD TRANSIT, տ/թ 2000թ., պ/հ 681 LS 61 ընթացային մասերը ենթակա են վերանորոգման: Աճուրդի մեկնարկային գնն է 180 115 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի Հայբիզնեսբանկ, հ/հ 11500-199433094 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Հզոր Արգիշտի>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`