Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արարատի մարզի Հայանիստի համայնքային սեփականություն հանդիսացող էջմիածնի փող, թիվ 2/6 հասցեում գտնվող 03-052-0225-0024 կադաստրային ծածկագրով 0.015 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդ-վաճառք

16.07.2019

Հայտատու` Արարատի մարզ, Հայանիստի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Հայանիստի համայնքապետարանում 2019թ. օգոստոսի 19-ին ժամը 1100–ին դասական աճուրդով տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող էջմիածնի փող, թիվ 2/6 հասցեում գտնվող 03-052-0225-0024 կադաստրային ծածկագրով 0.015 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդ-վաճառք՝ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով: Հողամասի մեկնարկային գինը սահմանվել է 80.000 դրամ: Հողամասի նկատմամբ սերվիտուտներ և սահմանափակումներ չկան: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 %-ի չափով: Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան, եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ: Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայանիստի գյուղապետարան՝ հետևյալ հասցեով ՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Հայանիստ, Էջմիածնի փողոց, թիվ 17, հեռ.՝ 093-51-02-01:

Հասցե` Արարատի մարզ, գ.Հայանիստ, Էջմիածնի փողոց, թիվ 17

Հեռ..` 093-51-02-01

Վեբ կայք` hayanist.am

Էլ. փոստ`