Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0657/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

16.07.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89



Գառնիկ Ուլիխանյանին
ѳëó»` ք.Երևան, Վ,Համբարձումյան, փ18, բն 22


Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/0657/05/16 վարչական գործով ըստ հայցի Նավասարդյանի և Գառնիկ Ուլիխանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Արմեն Մովսեսյան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 30.11.2005թ. «ԿԱՄ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքի գրանցումը` որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` 08.08.2007թ. Ա.Մովսեսյանի սեփականության իրավունքի գրանցումը՝ որպես վարչական ակտ, 03.07.2015թ. Կ.Պետրոսյանի և Արմեն Մովսեսյանի սեփականության իրավունքի գրանցումը` որպես վարչական ակտ, և 21.05.2008թ. Արմեն Մովսեսյանի սեփականության իրավունքի գրանցումը` որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի հունվարի 29-ի վճռի դեմ Ջանիբեկ Նավասարդյանի իրավահաջորդ՝ Նարեկ Նավասարդյանի և Գառնիկ Ուլիխանյանի (ներկայացուցիչ՝ Մակար Եղիազարյան) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 12:20-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 20-10-89

Էլ. փոստ`