Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարուժան Հրանտի Խաչատրյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

16.07.2019

Հայտատու` Վարուժան Հրանտի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ` Գառնիկ Փանոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.08.2019թ. ժամը 14:00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված Վարուժան Հրանտի Խաչատրյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ-Հայաստանբանկ » ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդ – վաճառը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը կազմում է ` 5 054 400 ՀՀ դրամ:
Լոտ 1. ք. Երևան, Սարի թաղ, 15 փող. 20/3 հասցեում գտնվող բնակելի տուն /սեփականության վկայական թիվ 2340684/, ընդհանուր մակերեսը՝ 107.4 քմ., հողամասի չափը 0.01277հա., բնակելի տունը կառուցված է 1960-ական թվականներին, ունի հարդարման կարիք:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Վարուժան Հրանտի Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294281200 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 3 թաղ. 13/32

Հեռ..` +374 93 85 00 80

Էլ. փոստ`