Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սյուզաննա Սամվելի Մամյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճաքի մասին

16.07.2019

Հայտատու` Սյուզաննա Սամվելի Մամյանի սնանկության գործով կառավարիչ` Գառնիկ Փանոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 23.04.2019թ. որոշման համաձայն 02.08.2019թ.-ին ժամը 15:00-ին Սյուզաննա Սամվելի Մամյանի սնանկության թիվ ԼԴ4 /0077/04/18 գործով կառավարչի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Սյուզաննա Սամվելի Մամյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ-Հայաստանբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած 1 լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 1. ք. Վանաձոր, Կամոյի փող. 50 հասցեում գտնվող բնակելի տուն /սեփականության վկայական թիվ 1979568, տրված 12.08.2005թ./, ընդհանուր մակերեսը՝ 431.42 քմ., որից 87.32 քմ. բաց պատշգամբ , մեկնարկային գինը՝ 24 640 200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Սյուզաննա Սամվելի Մամյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294281300 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 3 թաղ. 13/32

Հեռ..` +374 93 85 00 80

Էլ. փոստ`