Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 480՝ Մասիս Գրիգորի Զարգարյանին Էջմիածին քաղաքի Սբ. Մ. Խորենացի փողոց թիվ 66 հասցեում գտնվող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանք նշանակելու մասին

16.07.2019

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 24/19 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող տարածքում, սեփականության իրավունքով Խաչիկ Աղազարյանին պատկանող տարածքում, առանց համապատասխան թույլտվության շահագործող Մասիս Գրիգորի Զարգարյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների իրականացման մասին, պարզեց, որ
Մասիս Գրիգորի Զարգարյանը (հասցե ք. Էջմիածին,Դանղյան փող., թիվ 10ա տուն, անձնագիր AS0496820), էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող տարածքում, սեփականության իրավունքով Խաչիկ Աղազարյանին պատկանող տարածքում, տարածքը շահագործող Մասիս Գրիգորի Զարգարյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 04.06.2019թ. թիվ 21 արձանագրության հիման վրա 2019 թվականի հունիսի 06-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Մասիս Գրիգորի Զարգարյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող տարածքում, սեփականության իրավունքով Խաչիկ Աղազարյանին պատկանող տարածքում, առանց համապատասխան թույլտվության տարածքի շահագործող Մասիս Գրիգորի Զարգարյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների կապակցությամբ 04.06.2019թ. թիվ 21 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Դանղյան փող., թիվ 10ա տան բնակիչ Մասիս Գրիգորի Զարգարյանի կողմից էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող տարածքում, սեփականության իրավունքով Խաչիկ Աղազարյանին պատկանող տարածքում կատարվել են շինարարական աշխատանքներ՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 թվականի հունիսի 06-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 հունիսի 21-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ փոստային առաքանի՝ AG013913960AM/ քաղաքացի Մասիս Գրիգորի Զարգարյանը:
Մասիս Գրիգորի Զարգարյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ ցանկանում է շինությունը օրինականացնել, զգուշացումը ստանալուց հետո շինարարական աշխատանքները դադարեցրել է, իսկ աշխատանքները կշարունակի միայն օրենքով սահմանված կարգով համապատասխան շին. թույլտվություն ստանալուց հետո։
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Մասիս Գրիգորի Զարգարյանը էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող տարածքում, սեփականության իրավունքով Խաչիկ Աղազարյանին պատկանող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մասիս Գրիգորի Զարգարյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Սբ.Մ.Խորենացի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող տարածքում, սեփականության իրավունքով Խաչիկ Աղազարյանին պատկանող հողատարածքի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Նախազգուշացնել Մասիս Գրիգորի Զարգարյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`