Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12452/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/12452/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Թամարա Պյոտրի Սարգսյանի, Արտավազդ Հովհաննեսի Նիկողոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Պատասխանող Թամարա Պյոտրի Սարգսյանը 20.03.2017 թվականին դիմում է ներկայացրել Բանկ և խնդրել է իր պլաստիկ քարտի հաշվին բացել վարկային գիծ մինչև 650.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Բանկի և պատասխանող Թամարա Պյոտրի Սարգսյանի միջև 28.03.2017 թվականին կնքվել է թիվ ՎԳ-51/17/0009 վարկային պայմանագիր, որով Բանկը Պատասխանողին տրամադրել է 650.000 ՀՀ դրամ գումարի վարկ, տարեկան 19 տոկոս տոկոսադրույքով, մինչև 15.03.2020 թվականը մարման ժամկետով:
Բանկի նկատմամբ Թամարա Պյոտրի Սարգսյանի պարտավորությունների կատարումը երաշխավորել է Պատասխանող Արտավազդ Հովհաննեսի Նիկողոսյանը և նույն օրը՝ 28.03.2017 թվականին Բանկի հետ կնքել են համապատասխանաբար թիվ ՎԳ-51/17/0009/1 երաշխավորության պայմանագիրը և որպես համապարտ պարտապան պարտավորվել է Պատասխանող Թամարա Պյոտրի Սարգսյանի կողմից պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում վերջինիս հետ նույն ծավալով կրել պատասխանատվություն:
Պատասխանողները պատշաճ չեն կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, որի հետևանքով Պատասխանողի պարտքի չափը 23.04.2019 թվականի դրությամբ կազմում է 268.561 ՀՀ դրամ գումար:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների, 41 գլխի հոդվածներով պահանջել է Պաըասխանողներ Թամարա Պյոտրի Սարգսյանից, Արտավազդ Հովհաննեսի Նիկողոսյանից բռնագանձել 268.561ՀՀ դրամ, որից վարկի պարտքը՝ 250.994 ՀՀ դրամ: Սկսած 23.04.2019 թվականից վարկի ժամկետային մնացորդի՝ 194.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված տարեկան 19 տոկոս տոկոսադրույքով տոկոսներ մինչև այդ գումարի փաստացի մարումը, սկսած 23.04.2019 թվականի վարկի ժամկետանց մնացորդի՝ 56.994 ՀՀ դրամ գումարի վրա օրական 0.2 տոկոսի չափով հաշվարկվող տույժի գումարներ, բայց ոչ ավելի 365 օրից, սկսած 23.04.2019 թվականի տոկոսի պարտքի՝ 12.639 ՀՀ դրամ գումարի վրա օրական 0.4 տոկոսի չափով հաշվարկվող տույժի գումարների մինչև այդ գումարի փաստացի մարումը, բայց ոչ ավելի 365 օրից, ինչպես նաև բռնագանձել Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 29.04.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/12452/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 03.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 15.05.2019 թվականի որոշմամբ <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Թամարա Պյոտրի Սարգսյանի, Արտավազդ Հովհաննեսի Նիկողոսյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Թամարա Պյոտրի Սարգսյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 30.05.2019 թվականին <<չպահանջված>> նշագրումով, պատասխանող Արտավազդ Հովհաննեսի Նիկողոսյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 30.05.2019 թվականին <<անհայտ>> նշագրումով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատավոր Ս. Երիցյանը 27.06.2019 թվականից մինչև 08.07.2019 թվականը ներառյալ գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/12452/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Թամարա Պյոտրի Սարգսյանի, Արտավազդ Հովհաննեսի Նիկողոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/12452/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 30.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`