Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12636/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/12636/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ նաև Բյուրո) ընդդեմ Անդրանիկ Գագիկի Գալստյանի, Հովհաննես Գագիկի Մուրադյանի (այսուհետ նաև`Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բյուրոն հայտնել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել պատասխանող Հովհաննես Մուրադյանի կողմից վարած <> մակնիշի 47 NV 007 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան և Արմենակ Իսկանդարյանի կողմից վարած <> մակնիշի 99 XX 109 հաշվառման համարանիշով ավտոմեքենան:
Բյուրոյի 28.02.2019 թվականի տեղեկանքների համաձայն՝պատահարի պահին <> մակնիշի 47 NV 007 հաշվառման համարանիշներով ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ <> մակնիշի 99 XX 109 հաշվառման համարանիշով ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության հետ:
<<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերությունը կարգավորել է հատուցման գործընթացը, մասնավորապես՝ <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերությունը հիմք ընդունելով ԱՊՊԱ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող վնասի գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի 25.12.2018 թվականի եզրակացությունը, համաձայն որի <> մակնիշի 99 XX 109 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառած վնասը գնահատվել է 444.000 ՀՀ դրամ գումարի չափով: <> մակնիշի 47 NV 007 հաշվառման համարանիշներով ավտոմեքենայի վարորդը ամբողջությամբ ընդունել է մեղավորությունը և <> մակնիշի 99 XX 109 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառած վնասը փոխհատուցվել է 444.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Բյուրոն նկատի ունենալով այն հանգամանքը, որ <> մակնիշի 47 NV 007 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան պատահարի պահին չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, ուստի Օրենքի և Բյուրոյի կանոնների համաձայն Անի Խաչատրյանին է փոխհատուցել վերջինիս պատճառված գույքային վնասը՝ 444.000 ՀՀ դրամ գումարի չափով, միաժամանակ Օրենքի 47-րդ հոդվածի ուժով ձեռք բերելով հետադարձ պահանջի իրավունք Պատասխանողների հանդեպ:
Ելնելով վերոգրյալից Բյուրոն խնդրել է Պատասխանողներ Անդրանիկ Գագիկի Գալստյանից և Հովհաննես Գագիկի Մուրադյանից համապարտության կարգով հօգուտ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության բռնագանձել 454.656 ՀՀ դրամ գումար, որից 444.000 ՀՀ դրամ գումարը որպես տուժող Անի Խաչատրյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 10.656 ՀՀ դրամ գումարը 17.02.2019 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև խնդրել է 444.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ հաշվարկը սկսած սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդա օրվանից, ինչպես նաև հայցապահանջի բավարարման դեպքում Պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձել 71.040 ՀՀ դրամ գումար, որպեսզ փաստաբամիի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 30.04.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/12636/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 06.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 16.05.2019 թվականի որոշմամբ <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության ընդդեմ Անդրանիկ Գագիկի Գալստյանի, Հովհաննես Գագիկի Մուրադյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 16.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Անդրանիկ Գագիկի Գալստյանի կողմից ստացվել է 25.05.2019 թվականին:
Պատասխանող Հովհաննես Գագիկի Մուրադյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 30.05.2019 թվականին <<տեղափոխված>> նշագրումով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատավոր Ս. Երիցյանը 27.06.2019 թվականից մինչև 08.07.2019 թվականը ներառյալ գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/12636/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության ընդդեմ Անդրանիկ Գագիկի Գալստյանի, Հովհաննես Գագիկի Մուրադյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/12636/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 30.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`