Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արման Մնացականյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

09.07.2019թ. հայտարարված Արման Մնացականյանի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
02.08.2019թ. ժամը 14:30-ին Արման Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արման Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդը:
Աճուրդի է ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է ՝
Լոտ1. ԻՍՈՒԶՈՒ TROOPER մակնիշի, 1994թ. արտադրության, 09 ՕՍ 015 պետ. համարանիշի ավտոմեքենա, շարժիչի համարը՝ 178313, նույնացման համարը՝ JACDH58V7R7920833, գույնը՝ սև մետալիկ, մեքենան գտնվում է վթարված վիճակում, ապակոմպլեկտավորված է պիտանի չէ շահագործման - 378.000 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047086 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին /հեռ. (091) 40-19-22)/:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`