Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հայր և դուստր Մկրտչյաններ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.06.2019թ. հայտարարված «Հայր և դուստր Մկրտչյաններ» ՍՊԸ-ի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
02.08.2019թ. ժամը 11:30-ին «Հայր և դուստր Մկրտչյաններ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ¦Հայր և դուստր Մկրտչյաններ§ ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների ապահովվման միջոց երրորդ անձանց պատկանող, գրավադրված գույքերի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝
Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզ, Վերիշեն 1-ին փող., 3-րդ նրբանցք 1, 696/քմ/ մակերեսով հանրախանութ և 0.056 /հա/ մակերեսով հողամաս, վկայականի համար՝ 26072012-09-0127, հանդիսանում է Երմոնյա Մկրտչյանի սեփականությունը – 30.941.800 ՀՀ դրամ,
Լոտ 2. ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ակ. Բակունցի փող., թիվ 59 բնակելի տուն ` 367 /քմ/ մակերեսով` և 0.097 /հա/ մակերեսով հողամաս, վկայականի համար` 28022012-09-0005, հանդիսանում է Երմոնյա Մկրտչյանի և Արշակ Սերժիկի Մկրտչյանի համատեղ սեփականությունը-13.286.100 ՀՀ դրամ,
Լոտ 3. ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս Մաշտոցի պող., թիվ 6/2 հասցեում գտնվող 128.7 /քմ/ մակերեսով ճաշարան և 0.0125 /հա/ մակերեսով հողամաս, սեփականության վկայական 23072013-09-0021, հանդիսանում է Արշակ և Մկրտիչ Սերժիկի Մկրտչյանների համատեղ սեփականությունը-15.573.300 ՀՀ դրամ,
Լոտ 4. ՀՀ Սյունիքի մարզ, համայնք Գորիս, ք. Մաշտոցի փողոց թիվ 6 հասցեում գտնվող 358.8 /քմ/ մակերեսով ճաշարան և 0.0125 /հա/ մակերեսով հողամաս, սեփականության վկայական` 23072013-09-0022, հանդիսանում է Արշակ և Մկրտիչ Սերժիկի Մկրտչյանների համատեղ սեփականությունը-61.222.100 ՀՀ դրամ:
Անշարժ գույքերը ծանրաբեռնված են երրորդ անձանց իրավունքներով, գնորդները պետք է կատարեն վտարման աշխատանքները:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028025254700 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Վեդի, Արարատյան 55/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`