Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հրազդանի Դվին-Գործարան» ԲԲԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.06.2019թ. հայտարարված ¦Հրազդանի Դվին-Գործարան§ ԲԲԸ-ի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
06.08.2019թ-ին ժամը 15:30-ին ¦Հրազդանի Դվին-Գործարան§ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ¦Հրազդանի Դվին-Գործարան§ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը, թվով 54 անվանում առանձին-առանձին լոտերով:
Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոկոսոով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և կազմում են ընդհանուրը՝ 8.836.676 ՀՀ դրամ:
Աճուրդի ներկայացվող լոտերը իրենցից ներկայացնում են տարբեր տեսակի հաստոցներ, բետոնախառնիչ և այլն, ներկայացվում է հավելվածով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028024359500 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`