Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սաթիկ Հարությունյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

16.07.2019

Հայտատու` Սաթիկ Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.07.2019թ. ժամը 13:30-ին նշանակված Սաթիկ Հարությունյանի սնանկության գործով Սաթիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
01.08.2019թ. ժամը 13:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա Սաթիկ Հարությունյանի սնանկության գործով Սաթիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 3 առանձին լոտով:
Լոտ 1 Սաթիկ Հարությունյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված՝ Սաթիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երևան, Պարոնյան փող. 28շ., 1բն. հասցեի անշարժ գույք, մեկնարկային գինը 35,388,000 ՀՀ դրամ:
Լոտ 2 Սաթիկ Հարությունյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար Քրիստինե Ազիզյանի օգտին գրավադրված՝ Սաթիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք համայնք, Բագրևանդ փող. 83/14 հողամաս հասցեի անշարժ գույք, մեկնարկային գինը 4,500,000 ՀՀ դրամ:
Լոտ 3 ԱՁ Արտավազդ Բարսեղյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար ՖԻՆԿԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի օգտին գրավադրված Սաթիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երևան, Կոմիտաս պող. 63 շենք, 152 բն. հասցեի անշարժ գույք, մեկնարկային գինը 24,660,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Սաթիկ Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003409640000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Սաթիկ Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 955881

Էլ. փոստ`