Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրիգոր Սարգսի Սարգսյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման

16.07.2019

Հայտատու` Գրիգոր Սարգսի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. օգոստոսի 13-ին ժամը 16:30-ին Գրիգոր Սարգսի Սարգսյանի սնանկության գործով կառավարչի կողմից` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Գրիգոր Սարգսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական աճուրդը: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքը նշված մեկնարկային գնով:
Լոտ 1 - ՀՀ Արարատի մարզ, Մասիսի շրջ. գյուղ Մարմարաշեն համայքի 4-րդ փ., թիվ 12 տունը (453.5 մ2 ընդհանուր մակերեսով 1 հարկանի բնակելի տունը, 6,4 մ2 մակերեսով լողարանը, 2,7 մ2 մակերեսով զուգարանը, 3,0 մ2 մակերեսով կաթսայատունը, 16,9 մ2 մակերեսով միջանցքը, 33,2 մ2 և 32,1 մ2 մակերեսով ծածկերը, պարիսպը 2,02 մ2 (4,04 մ2) տեղակայված են 0,1698 հա մակերեսով հողամասի վրա) Գրիգոր Սարգսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող տունը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N25052015-03-0027 վկայականը): Լոտի մեկնարկային գինն է 4511324 (չորս միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր քսանչորս) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը. բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ Գրիգոր Սարգսի Սարգսյանի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հ/հ 16044035448010 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով (ք. Երևան Օտյան փողոց 53/2): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի նաև կատարել նշված գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գրիգոր Սարգսի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանին՝ 091-21-13-12 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Պ. Սևակի 8/1-77

Հեռ..` +374 91 211312

Էլ. փոստ`