Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1612/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Պատասխանող՝ Արայիկ Մարտիրոսյանին
/ՀՀ, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 34/31/


2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել դեռևս 2015 թվականի հունիսի 10-ին, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:

Դեռևս 2019 թվականի փետրվարի 08-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունը, գործը վարույթ ընդունելու, գործի կասեցված վարույթը վերսկսելու և դատաքննության նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված փաստաթուղթը փոստային ծառայության կողմից վերադարձվել է դատարան:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ հայցի Ռոբերտ Ռաֆիկի Մարտիրոսյանի ընդդեմ Արայիկ Ռաֆիկի Մարտիրոսյանի՝ Արայիկ Մարտիրոսյանին <<Վանաձորցի Կաֆո>> ՍՊ ընկերությունից հեռացնելու պահանջի մասին հա. ԼԴ/1612/02/15 քաղաքացիական գործով 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 07-ին՝ ժամը 10:00-ին /դահլիճ N5/ և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 2-33-93

Էլ. փոստ`