Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0421/02/15 քաղաքացիական գործով Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավված Մարինե Սեխլեյանին ուղղված դատական ծանուցագիր

17.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՄԱՐԻՆԵ ՍԵԽԼԵՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կ. Հալաբյան փող., 5/1 շենք, 22 բն./

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մկոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության ընդդեմ Աշոտ Մինասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ Աշոտ Մինասյանի հակընդդեմ հայցի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել և վերանշանակվել է 2019 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`