Թիվ ԼԴ4/0351/02/15 քաղաքացիական գործով հայցվոր Իլյիչ Դուրմիշի Հովհաննիսյանին ուղղված դատական ծանուցագիր
17.07.2019
ԻԼՅԻՉ ԴՈՒՐՄԻՇԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Սարոյան 1/1)
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մկոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Ձեր հայցի ընդդեմ Լիպարիտ Լևոնի Արզումանյանի, Սարգիս Սերյոժայի Արզումանյանի, Սասուն Արթուրի Արզումանյանի, Անահիտ Չալիկյանի, Վերա Ալեքսանյանի և Էթերի Չատինյանի` ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2019 թվականի օգոստոսի 21-ին ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 2):
Դուք որպես Հայցվոր հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատարավության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 22203
Էլ. փոստ`