Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3522/02/18 քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավված Իրինա Կոլյայի Սիմոնյանին ուղղված դատական ծանուցագիր

17.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԻՐԻՆԱ ԿՈԼՅԱՅԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Սունդուկյան փող., 6 տուն)

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Լևոնի Աբովյանի ընդդեմ Արթուր Կոլյայի Սիմոնյանի` ժառանգության ընդունման փաստը հաստատելու և ժառանգությունը բաժանելու պահանջի մասին:
Հայցվորի ներկայացուցչի միջնորդության հիման վրա Դատարանի կողմից 2019 թվականի մայիսի 22-ին կայացրած որոշման հիման վրա Դուք և Նաիրա Կոլյայաի Սիմոնյանը ներգարվվել եք որպես պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձիք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու,հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու,հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Կից ուղարկվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունները բաշխելու մասին որոշումը և վեճի առարկայի նկատմամաբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին որոշումը, հայցադիմումի մեկ օրինակը, ինչպես նաև հուշաթերթիկ գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 03-ին, ժամը 12:00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`