Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Աշոտի Պետրոսյանի պարտավորությունների համար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.07.2019

Հայտատու` Աշոտ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ` Գառնիկ Փանոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 26.03.2019թ. որոշման համաձայն 05.08.2019թ.-ին ժամը 16:00–ին Արմեն Աշոտի Պետրոսյանի սնանկության թիվ ԵՇԴ 0165/04/17 գործով կառավարչի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Արմեն Աշոտի Պետրոսյանի պարտավորությունների ապահովման համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող և «ՎՏԲ-Հայաստանբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը՝ (կրկնաճուրդը) բաղկացած 1 լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 1. ք. Երևան, Նոր Խարբերդ, Նալբանդյան 135/11 հասցեում գտնվող այգետնակ /սեփականության վկայական թիվ 2206518/, ընդհանուր մակերեսը՝ 92.55 քմ., հողամասի չափը 0.0525 հա., բացակայում են այգետնակի դռներն ու պատուհանները, տանիքը, ունի հարդարման կարիք: Մեկնարկային գինը՝ լոտի համար կազմում է` 1 676 700 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին «Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Արմեն Աշոտի Պետրոսյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294281400 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 3 թաղ. 13/32

Հեռ..` +374 93 85 00 80

Էլ. փոստ`