Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0089/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Ֆրունզե Ներսեսի Աթոյանին ուղղված դատական ծանուցագիր

17.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՖՐՈՒՆԶԵ ՆԵՐՍԵՍԻ ԱԹՈՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, գ. Գոգարան, 5 փողոց, 21տուն/

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սահակ Ֆրունզեի Աթոյանի, Ռուզան Վարազդատի Աթոյանի, Ֆրունզե Սահակի Աթոյանի և Մերի Սահակի Աթոյանի ընդդեմ Ձեզ և Թամարա Երվանդի Վարդանյանի` ընդհանուր գույքից բաժիններն առանձնացնելու պահանջի մասին:
Նիստին Ձեր չներկայանալու պատճառով 2019 թվականի մայիսի 29-ին նշանակված նախնական դատական նիստը անց է կացվել Ձեր բացակայությամբ:
Նախնական դատական նիստի ժամանակ, ապացուցման բաշխման կանոններին համապատասխան, դատարանի կողմից հայցվոր կողմի վրա է դրվել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը`
-Այն, որ կողմերը հանդիսանում են Լոռու մարզի Գոգարան համայնքի 5-րդ փողոցի 21 տան և հողամասի համասեփականատերեր:
-Այն, որ կողմերի միջև չկա համաձայանություն իրենց բաժիններն առանձնացնելու վերաբերյալ
-Այն, որ բնեղենով հնարավոր է առանձնացնել հայցվորների բաժնեմասը ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 14:45-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն` գործը քննության կառնվի Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`