Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թագուհի Քաջիկի Խաչատրյանին և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.07.2019

Հայտատու` Թագուհի Քաջիկի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Թագուհի Քաջիկի Խաչատրյանի վարկային պարտավորությունների դիմաց իր և երրորդ անձի կողմից «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի 20.06.2019թվականի աճուրդը չի կայացել գնորդներ չլինելու պատճառով: Թագուհի Քաջիկի Խաչատրյանի սնանկության գործով հաջորդ կրկնաճուրդը հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի 06.08.2019թվականին ժամը 16:00-ին, ք.Երևան, Արշակունյանց պող.5 սենյակ 312 հասցեում, մեկ լոտով:
Լոտ1. . ք.Երևան,Նոր Նորք, Նորքի 5մ/շ. 28 շենքի թիվ 20 բնակարան, ընդհանուր մակերեսը 73,34 քմ,պանելային, հարդարանքը բավարար աստիճանի: Մեկնարկային գինը 13.827.600 (տասներեք միլիոն ութ հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681073 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`