Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԱԴԴ/0115/04/17 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

18.07.2019

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված, 6-րդ մաս

Սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին
Հասցե՝ ք.Երևան, Գ. Նժդեհի 19 ա շենք, 106/1


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0115/04/17 սնանկության գործը՝ ըստ դիմումի Էդուարդ Ադամյանի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 29.07.2019թ. նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության քննարկմանը /սնանկ. օրենք 87/:
Վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության քննարկումը տեղի կունենա 29.07.2019թ. ժամը՝ 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանում, (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,

Հեռ..` +374 10 74-28-20

Էլ. փոստ`