Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ինդիվիդում Մեդիա» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

18.07.2019

Հայտատու` «Ինդիվիդում Մեդիա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 17-ին ժամը 14:00-ին ՙԻնդիվիդում Մեդիա՚ ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2019թ. օգոստոսի 29-ին ժամը 14:00-ին ՙԻնդիվիդում Մեդիա՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա ՙԻնդիվիդում Մեդիա՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
1.լոտ - ք.Երևան, Կենտրոն համայնք, Տ.Մեծի 1-ին նրբ., 29 տուն, հողամասի չափը 0,00598 հա, շինության մակերեսը 119,6 քմ., ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը՝ 16.294.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԻնդիվիդում Մեդիա՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930060075560100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 091.334.691

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`